Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԿԳ նախարարը «կուտը կերել է ու տվել»

ԿԳ նախարարը «կուտը կերել է ու տվել»
16.05.2014 | 15:13

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԿԳ նախարարին մեղադրեց կուսակցական լինելու մեջ: «Կրթության և հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ Մանուկյանն ասաց. «Ձեր գործը կրթությունն է, ոչ թե ՀՀԿ-ի շահերն ու տեսակետները խորհրդարանում, Ֆեյսբուքում արտահայտելը: Դրանից կրթությունը տուժում է: Իսկ ես մտահոգ եմ կրթության համար, ոչ թե ՀՀԿ-ի»: Արմեն Աշոտյանը հակադարձեց. «Չեմ կարող դրան չպատասխանել, եթե չպատասխանեմ այստեղ, Ֆեյսբուքում կգրեմ: Հարգելի պարոն Մանուկյան, երբ ես գալիս եմ այստեղ հարց ներկայացնելու, չկա գերակայություն, որ պետք է առաջնորդվեմ ՀՀԿ պոստուլատներով, ու գալիս եմ այստեղ որպես կրթության նախարար: Այդ Դուք եք ինձ հիշեցնում, որ ես ՀՀԿ-ական եմ, Դուք եք հանրապետականացնում իմ ելույթները, գործունեությունը, Դուք եք ամեն ինչ անում, որ ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք քաղաքական դաշտ: Երևի կրթության խնդիրներն այնքան գրավիչ չեն, որքան քաղաքական խնդիրները, բայց մի մեղադրեք, որ ես եմ դա անում: Ես գալիս եմ այստեղ զտարյուն կրթական նախաձեռնություններով, ոչ մի օրենքի տակ չկա քաղաքականություն, Դուք եք ինձ դրդում հանդես գալու քաղաքական տարբեր մեկնաբանություններով»: Ինչ վերաբերում է սոցցանցում իր գրառումներին, ԿԳ նախարարն ասաց, որ ժամը վեցից հետո ինքն իրավունք ունի զբաղվելու նրանով, ինչով ցանկանում է, պետք չէ սահմանափակել այն «ըմբոշխնելու իր ազատությունը»: Ընդդիմադիր գործիչը նշեց, թե անձամբ իրեն բացարձակ չի կարող խանգարել կրթության նախարարի այդ «զբաղմունքը», բայց կրթության համակարգին կարող է խանգարել:

«Կան նախարարներ, որոնք վերկուսակցական պիտի լինեն: Պատկերացնո՞ւմ եք՝ պաշտպանության նախարարն իր ոլորտում ՀՀԿ-ական խաղա, կամ առողջապահության նախարարը՝ ՀՀԿ-ական խաղա, ՀԱԿ խաղա, դաշնակցական խաղա… 500 հազար աշակերտների համակարգում ՀՀԿ նախարարի գործունեությունը հակացուցված է: Օրինական է, օրենքը չի արգելում Ձեզ, բայց իմ ասածը մտահոգություն է. իրավունք չունեք կուսակցական գործունեությամբ զբաղվելու: Դուք կուլ եք տալիս այն կուտը, որը ձեզ տալիս են, ու ամբողջ օրը դրա հետ եք կռիվ տալիս»,- փաստեց Արամ Մանուկյանը:
Աշոտյանն էլ «չդիմացավ». «Գուցե լինում են դեպքեր, երբ իմ քաղաքական գործունեության մեջ կուտ եմ ուտում, բայց եթե վերջնահաշվարկ անեմ, կպարզվի, որ ավելի հաճախ կուտ եմ տվել, քան կերել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ